Վերջին օրերին մեծ տարածում գտավ ՊԵԿ-ի կողմից տարածված մի հայտարարություն, ըստ որի՝ տուգանվել են Թամարա Պետրոսյանը և Տարոն Իսպիրյանը։

Հասարակական որոշ շրջանակներ շարունակ պնդում են, որ դերասանները տուգանվեցին հենց այն ժամանակ, երբ որոշեցին իրենց հանրային լինելու փաստն օգտագոծել և Արցախի մասին բարձրաձայնել և այդ հարցը լսելի դարձնել։

Հումորիստ դերասաններ տուգանման հետ կապված շատերը գրառումներ կատարեցին և ընդգծեցին, որ այդ ամենն անարդար է, քանի որ երևույթն ասես ազատ խոսքի իրավունքի խախտում է։

Այս մասին գրառում է կատարել նաև Հրաչ Մուրադյանը։ Նա ինսթագրամյան պատմություններ բաժնում հանրայնացրել է Տոմայի և Պոնչի համատեղ լուսանկարը և այն մակագրել․ «Ազատ խոսքի գինը էս էրեխեքը հիմա «վայելում» են»։

Ապա հավելել է, որ նրանց երկուսին էլ անձամբ չի ճանաչում։ Այս մասին առավել մանրամասն առաջարում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։