Ինչպես արդեն հայտնի է բոլորին՝ Ադրբեջանցիները փակել են Արցախ-Հայաստան միմյանց կապող միակ ճանապարհը։ Նրանք հանդես են եկել որպես բնապահպաններ և ներխուժել հայկական տարածք։

Ճանապարհն արգելափակված են պահում արդեն երրորդ օրը։ Երեկ հայտարարվեց, որ անջատվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։

Այդ կերպ հակառակորդ երկիրը ձգտում է հումանիտար աղետ ստեղծել և դուրս բերել արցախահայությանը իրենց տներից։ Մի քանի երկրներ հորդորել են Ադրբեջանին բացել ճանապարհը, սակայն ապարդյուն․ նրանք շարունակում են փակ պահել Արցախի կյանքի ճանապարհը։

Այս մասին է խոսել նաև Թինա Կանդելակին։ Թինան իր գրառման մեջ նշում է, որ չարը միշտ ոչխարի դիմակի տակ է թաքնվում։

Թինան նաև ներկայացրել է Ադրբեջանի աղտոտված տարածքների մասին տեղեկություն, նշել, որ Կասպից ծովի այդ տարածքները ամենաաղտոտվածներից են, ապա հաջորդիվ ներկայացրել Արցախի մաքուր ու զուլալ ջրերը, ապա գրել․ «Ադրբեջանցին ուր, բնապահպանությունն ուր․․․ Ամեն դեպքում, «էկոակտիվիստների» յուրաքանչյուր հարձակման հետևում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ»։