Ադրբեջանցիները քաշքշել են Արավուսի հովվին և պահանջել 100մ հետ կանգնել․ մանրամասներ է ներկայացրել համայնքապետը


Սյունիքի մարզի շուրջ պտտվող լուրերի ֆոնին միջադեպ  է տեղի ունեցել  մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Արավուս գյուղի մասին է, որն ունի 170 բնակիչ։ Հայտնի եռակողմ պայմանագրի արդյունքում 63 հա տարածք անցել է հակառակորդի վերահսկողությա  տակ։

Գյուղն անվտանգության խնդիր ունի։ Այն ժամկետային զինծառայողների պաշտպանության տակ է։ Համայքապետ Արգամ Հովսեփյան պատմել է, որ դիմել է համապատասխան մարմիններին աշխարհազոր կազմելու համար, սակայն մերժում է ստացել։

Իր խոսքում նշել է, որ այո՛, մեր բանակը հզոր է, սակայն քիչ են․ եթե ադրբեջանական մեկ դիրքում քառասուն հոգի են կանգնում, ապա հայկական դիրքում՝ յոթ։ Նաև պատմել, որ հակառակորդը լավ իմանալով արավուսցիների բազկի ուժը՝ իրենց խելոք են պահոմ, սակայն օրերս քաշքշել են գյուղի հովիվին։

Հակառակորդը հովվից պահանջել է հարյուր մետր հետ կանգնել, քանի որ ըստ GPS-ի այդ հատվածը նրանց վերահսկողության տակ է։ Համայնքապետը նաև նշել է, որ արոտավայր գրեթե չի մնացել։

Բոլորը վաճառում  են կենդանիներին արոտավայրի քիչ  լինելու պատճառով։ Հովսեփյանն ասել է, որ 63 հա գյուղի համար մեծ բան է։ «Դա Երևանը չէ, որ ասես՝ 63 հա է էլի»,- եզրափակել է խոսքը համայնքապետը։


Понравилась статья? Поделиться с друзьями: