Թերևս, բոլորին է պարզ Ուկրաինա-Ադրբեջան բարեկամական հարաբերությունները։ Ռուս-ուկրաինական պատերազմը հերթական անգամ այն հաստատեց։

Չնայած այն հանգամանքին, որ վերջերս Ադրբեջանը դաշնակցական հարաբերություններ հաստատեց ՌԴ-ի հետ, այնուամենայնիվ, նրա սատարումն Ուկրաինային ակնհայտ է։ Հակառակ այս ամենին, Բաքվում զանգվածային միտինգներ են իրականանում ուղղված են Ռուսաստանի դեմ։

Համացանցային հարթակներում տարածվում են կադրեր Բաքվից, որտեղ տեսանելի է միտինգի բազմամարդությունը։ Դրանք հակառուսական ակցիաներ են, որոնք ուղղված են ի աջակցություն Ուկրաինայի և Ուկրաինայի ժողովրդի։

Չնայած Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանը, որն է՝ աջակցել թե՛ մեկ և թե՛ մյուս պետությանը, հանրությունը, բնականաբար, դեմ է պատերազմին և խաղաղություն է տենչում։ Շատ երկրներ ամեն կերպ փորձ են կատարում կանգնեցնել, բայց արդեն 3 օր է դա, ցավոք սրտի, չի հաջողվում։

Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը, կորցնում հարազատներին և խեղաթյուրվում են կյանքեր։ Այս մասին մանրամասն դիտեք կից տեսանյութում։