Ադրբեջանի պատգամավորները Մարգարիտա Սիմոնյանին ուշագրավ առաջարկ են արել


Արդեն մի քանի օր է, ինչ հայ-ռուսական միջավայրում շրջանառվում է հայտնի լրագրող ու ռուսական հեռուստաալիքներից մեկի տնօրեն Մ. Սիմոնյանի հայտնած կարծիքն ու տեսակետը, որը նա հանրայնացրել է հայ-ադրբեջանական միջսահմանային խնդիրների սրման առիթով:

Նրա արտահայտած կարծիքը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հայկական միջավայրում, քանի որ այն բավականին վիճահարույց մտքեր էր պարունակում հայկական կողմի համար:

Մինչ հայկական կողմը քննադատում էր Մ. Սիմոնյանին, նրա ազգանվան հայկական վերջավորությունը փոխելու հայտ էր ներկայացնում, ադրբեջանական միջավայրում գնահատվել է Մ. Սիմոնյանի այդօրինակ դիրքորոշումը:

Ադրբեջանական պատգամավորները, ողջունելով Մ. Սիմոնյանի դիրքորոշումն ու տեսակետը, առաջարկել են նրան Սումգայիթի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել:

Ադրբեջանական խորհրդարանի փոխնախագահ Վագիֆ Ասիզովն ասել է, որ Մարգարիտան շատ համարձակ և արդարամիտ մարդ է, ուստի ինքը վստահ է, որ այդ կնոջ երակներում ավելի շատ թուրքական արյուն է հոսում:

Նա հավելել է, որ եթե իրենց գենետոլոգներն ու պատմաբանները հաստատեն այդ իրողությունը, ապա նրանք մեծ ուրախությամբ կընդունեն Մարգարիտային իրենց ընկերական շրջապատ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!