Ադրբեջանը հայկական դիրքերի ողղությամբ կրակ է բացել․ մանրամասներ․ ՊՆ


Արդեն մի քանի օր է ինչ հանրությունը տագնապով է ապրում։ Պատերազմի վտանգն ասես սավառնում է օդում  և հանրությանն այս ամենը նյարդային վիճակի է հասցրել։ Անկայուն ու անորոշ վիճակն աշխարհով մեկ է, բարդ ժամանակներում ենք ապրում։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20:00-ի սահմաններում հակառակորդը կրկին սադրանքի է դիմել։ Հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին կրակ է բացել։ Նրանք կրակել են ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով։

Կրակահերթը տեղի է  ունեցել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի սադրանքներին անմիջապես պատասխան հարվածներ է տրվել, որի արդյունքում կրակը լռեցվել է։

Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ հայկական կողմից, ցավոք սրտի, կա մեկ վիրավոր, ով համապատասխան բուժօգնություն է ստանում։

Իսկ  ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: Խաղաղ գիշեր ենք մաղթում Հայաստան աշխարհին և լույսը թող խաղաղ բացվի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!