Սուրմալուի ողբերգական իրադարձության զոհ դարձած և հանրությանը հայտնի հինգամյա Մարատի մայրը՝ Սիրարփին, ով զոհվեց որդուն գիրկն առած, ջերմ կապ է ունեցել Արցախյան պատերազմին անմահացած հերոս Ադամ Սահակյանի մայրիկի հետ։

Եվ ահա հերոսի մայրը համացանցային իր տիրույթում պատմել է, որ Սիրարփիին ճանաչել է և ցանկանում է հրապարակել Սիրարփիի նամակը գրված հերոս որդու տարեդարձի օրը։

Հերոսածին մայրը նշում է, որ նամակը հանրայնացնում է, որպեսզի որոշ մարդիկ լավ հասկանան, թե որոնք են կյանքի կարևոր արժեքները։

Եվ այսպես, նամակում գրված էր․ «Բարև ձեզ տիկին Գայանե, բառեր չեմ գտնում ինչպես շնորհավորեմ մեր լուսավոր Ադամի ծնունդը, գիտեմ հիմա ինչ մեծ ցավ եք ապրում և հիշելով նրա ծննդյան օրերը, որ նշել եք միասին, փորձում եք մեղմացնել ձեր ցավը, բայց Ադամի ներկայությունը ամենուր է, ինչքան էլ որ տարիները անցնեն:

Շնորհավորում եմ Հերոսի ծնունդը և խոնարհվում Ձեր առջև՝ Ադամի նման հերոս ծնելու համար»։