«Ագարակում որոշակի տարիքային խմբի шգրեսիվ ու հայհոյախոս տղաների խմբակը ամենեւին «ժողովրդի ձայնի» նման չէին․․․» տեսանյութ


Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նա առանց նախօրորք տեղեկացնելու էր այցելել մարզ, հյուրընկալվել տարբեր գյուղացիների ընտանիքների։

Օրվա ընթացքում Սյունիքի թեմայի շուրջ տարբեր մտահոգություններ են արտահայտվում, տարբեր թեմաներ շրջանառվում։ Ակնհայտ է, որ մտահոգության առիթ կա, քանի որ վարչապետի հետ մարզ է այցելել նաև ԱՄՆ դեսպանը։

Այսօր տեսանյութեր են պտտվում այն մասին, որ սյունեցիները որոշել են ընդվզել ու փակել վարչապետի մեքենաների շարասյունը։ Նրանք կանգնում են մեքենաների վրա, հայհոյանքներ հնչեցնում։

Ստյոպա Սաֆարյանը գրել է, որ այդ ամենի կազմակերպիչը Մեղրիի քաղաքապետն է, ով ՀՀԿ կուսակցության անդամ է։ Նա գրում է․ «Սյունիքում կարող է և դժգոհություններն ու մտահոգությունները շատ են։ Սյունեցին դրա հիմքերն ունի։ Բայց Ագարակում որոշակի տարիքային խմբի шգրեսիվ ու հայհոյախոս տղաների խմբակը ամենեւին «ժողովրդի ձայնի» նման չէին։

Ժողովուրդը թեկուզև սուր, բայց բանավեճի է բռնվում, իր սուր հարցերն է տալիս, լուծում պահանջում։ Իսկ կադրերն այլ բան են ու դրա մասին չեն։ Չեմ զարմանա, որ Վայոց ձորում հերոս տղայի «հորեղբոր» պատմության նման արագ պարզ դառնա, թե ինչ հերթական «ֆենոմենի» հետ գործ ունենք։

Ի դեպ նկատելի էր, որ «Սյունիք այցը գաղտնի անվանված» լրատվամիջոցները լավ դիրքավորված էին ուղիղ եթերի համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: