«Աբրահամ Գասպարյանը գրել է, որ որոշ միաբջիջներ իր անունից հայհոյախառն նամակ են տարածում, թե ովքեր են այդ «Միաբջիջները»․․․»


Նարեկ Սարգսյանը գրում է․ «Աբրահամ Գասպարյանը գրել է, որ որոշ միաբջիջներ իր անունից հայհոյախառն նամակ են տարածում: Թե ովքեր են այդ «Միաբջիջները»՝ տեղյակ չեմ, բայց եթե դա ճիշտ է, ուրեմն իրենք զբաղված են բացարձակապես նույն բանով, ինչը ինքը՝ Աբրահամ Գասպարյանը, որը ուղիղ եթերով զբաղված է մարդկանց զրպարտելով՝ լկտիաբար նրանց վերագրելով չասված խոսքեր:

Ինչ վերաբերում է ինձ գրած նամակին, որտեղ Գասպարյանը գերադասում է լինել բnզի վաստակ, քան ներողություն խնդրել մարդուն զրպարտելու համար, չեմ կարծում, որ Գասպարյանը նկատի ունի այդ նամակը, քանի որ այդ նամակը իրական է:

Տրամաբանություն չկա՝ սկզբից գրել նամակ, հետո՝ հերքել: Մարդը չի կարող այդ աստիճանի հիմար լինել, նույնիսկ եթե այդ մարդը Աբրահամ Գասպարյանն է: Մի երկու օր առաջ էլ մի ուրիշ բան էր հերքել: Տպավորություն է, որ էդ մարդու մոտ հերքելը հոբբի է:

Շատ ավելի լավ կլիներ, որ պարոն Գասպարյանը իր զրպարտությունների, հերքումների և ստերի մեջ խճճվելու փոխարեն, կանգներ և ասեր մի պարզ նախադասություն. «Ժողովուրդ ջան, ես որպես «Հաստագլուխ և անտաշ հորթապահ» — առաջին նախագահին խոսքեր եմ վերագրել, որն ինքը չի ասել:

Սխալվել եմ, սխալվելու մեջ ամոթ բան չկա, ու՞մ հետ չի պատահում: Ներողություն եմ խնդրում և այսուհետև խոստանում եմ մի բան ասելուց առաջ երկու անգամ ճշտել»: Դա կլիներ ո՛չ թե գովասանքի արժանի, այլ ընդամենը նորմալ մարդու, նորմալ լրագրողի նորմալ պահվածք:

Բայց ես չեմ հավատում, որ ինքը ընդունակ է այդպիսի պահվածքի: Չեմ հավատում, քանի որ համոզմունք ունեմ, որ մարդը, որը ուղիղ եթերում զբաղվում է բանսարկություններով, զրպարտություներով և տարատեսակ այլ քստմնելի գործերով (Այդ ամենը բնականաբար փաթեթավորելով «Հայության համախմբման» վեհ գաղափարով), այդ մարդու համար անբարոյականությունը կենսակերպ է, իսկ նորմալ վարքը՝ անհնար բան:

Հնարավոր չէ գորտից պահանջել, որ թեկուզ մի պահ դուրս գա ճահիճից և օդում սավառնի: Ճահիճը գորտի կենսական միջավայն է: Գորտը միշտ ճահճում է: Միշտ: Ամբողջ կայնքում»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!