«Ա՛յ, դու վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել»․ Քոչարյանը Արամ Սարգսյանին


Արամ Սարգսյանը քսան տարի է քաղաքականությամբ է զբաղվում։ Քաղաքական գործիչը վայելում է հանրության մի մասի խորը հարգանքը։ Այս օրերին նա հարցազրույց է ունեցել և խոսել մի շարք առանձնակի հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ։

Լրագրողը Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքից մեջբերում է կատարել․ «Ես իշխանության եմ եկել 98 թվականին, և չեք կարող բերել մեկ օրինակ, որ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ ներկայացուցչի հանդեպ։ Մի՛ հորինեք մի բան, որը գոյություն չունի»։

Այս մեջբերմանը Արամ Սարգսյանը պատասխանել է,  որ դա ասելով չի, մարդիկ ամեն բան լսում և տեսնում են և որ ամենահատկանշականն է, մարդիկ չեն մոռանում։ Սարգսյանը հիշել և մանրամասնորեն պատմել է մի դրվագ․ Ռոբերտ Քոչարյանը նրան առաջարկել  էր ստանձնել վարչապետի պաշտոնը երկրում տիրող խառը իրավիճակում։

Քոչարյանը Սարգսյանին ասել է․ «Ա՛յ, դու վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել»։ Վերջինս հարցրել է պատճառը և նշել, որ եթե ինքը մեղավոր է, պատասխանատվության պիտի ենթարկվի։

Արամ Սարգսյանի մասնակցությամբ հետաքրքրական հարցազրույցը մանրամասնորեն կարող եք դիտել ստորև կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: