Ֆլորիդայի «Sunshine Open» մրցաշարում հաղթող է ճանաչվել Կարեն Գրիգորյանը:
Ավարտվել է շախմատի «Sunshine Open» միջազգային մրցաշարը: Այն ընթանում էր ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում: «Sunshine Open»-ում համատեքստում անցկացվել է 5 մրցաշար: Այս Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Գլխավոր մրցաշարին մասնակցում էր շուրջ 16 շախմատիստ:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Կարեն Գրիգորյանը, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մրցաշարը, որն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով մեր հայ գրոսմայստերը պարզապեղ գերազանց է խաղացել և ձեռք է բերել գլխավոր մրցանակը: Մեր երկիրը միջազգային մրցաշարում ներկայացնող շախմատիստը մեկը մյուսի հետևից հաղթել է գրոսմայստերներ Էրիկ Չժաոյին, Նոե Տուտիսանիին, Բենջամին Չենին, Թոդ Բրայանտին և Մարտին Հանսենին:
2-րդ հորիզոնականը գրավել է Վրաստանի ներկայացնող Նոե Տուտիսանին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Դալթոն Պերինը, ով ներկայացնում էր ԱՄՆ-ը: