Ֆանտաստիկ կարդրեր. Ինչպե՞ս է Անդրեն ելույթ ունենում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ կայացած ցույցի ժամանակ


Ինչպես բազմիցս նշել ենք, համահայկական ակցիաներ, ցույցեր են տեղի ունենում հընթացս ամբողջ աշխարհում: Հերթական գեղեցիկ ու ազգային ոգով արտահայտված ցույցը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:

Հայկական համայնքի ներկայացուցիչները դրոշներով հավաքվել են քաղաքում գտնվող ադրբեջանական հյուպատոսության առաջ ու ակցիա են իրականացնում: Ակցիան ուղեկցվում է մեքենաներից հնչող պարբերական ազդանշաններով ու բացականչություններով:

Հանրայնացված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի ակտիվիստները վիրավորել տեղում գտնվող հայ աղջիկներին, որից հետո հայ երիտասարդները նրանց մի լավ դաս են տվել:

Մեկ այլ հոլովակում էլ երևում է, թե ինչպես է ակցիայի ժամանակ հանրահայտ երգիչ Անդրեն բարձրանում մեքենայի վրա, եռագույն դրոշի ուղեկցությամբ երգում հայ ժողովրդական երգերից մեկը՝ «Սարի աղջիկ» չքնաղ երգը, որը թուրքերը ժամանակին ուզում էին սեփականացնել:

Նրա գեղեցիկ կատարումը ուղեկցվում է ոգևորիչ ու ջերմ բացականչություններով ու ներկաների ծափահարություններով:

Ստորև ներկայացնում ենք այդ գեղեցիկ դրվագից մի փոքրիկ հատված, որը նկարահանել և հանրայնացրել է տեղում ներկա գտնվողներից մեկը:

Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ կայացած ցույցին երգել է «Սարի աղջիկ» երգը

Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ կայացած ցույցին երգել է «Սարի աղջիկ» երգը

Опубликовано Asekose Среда, 22 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!