Աշխարհն ուշի ուշով հետևում է Ուկրաինայում տիրող ծանր իրավիճակին և մեծ հույս տածում, որ այն ի վերջո կավարտվի։ Սակայն յուրաքանչյուր նոր բացվող օր այդ լուրը չի բերում։

Քսանմեկերորդ դարում մարդիկ խաղաղություն են ուզում և երջանկությունը միմիայն դա է։ Բայց ի վերջո սա այն դարն է, որ մարդկությունն այլ հոգսեր և մտահոգություններ պետք է ունենար։ Ստացվում է, որ մարդ արարածը դեռ չի հասել զարգացման այդ մակարդակին։

Ուկրաինայում ավերվածությունները շարունակվում են, և դրան զուգահեռ կյանքը ոչ մի կերպ կանգ առնել չի կարող։ Երեխաները շարունակում են ծնվել․ լինի դա ծննդատան հարմարավետ ու անհրաժեշտ պայմանները, թե ապաստարան։

Օդեսսայի ծննդատան ողջ անձնակազմը մայրանալ պատրաստվող քաղաքացիների հետ տեղափոխվել են ծննդատան ռմբապաստարան։ Նրանց թիվը մեծ է։ Ոմանք արդեն նորածիններին գիրկն են նստած, մյուսները դեռ սպասում են ծննդաբերության։

Սակայն բոլորի մտքերը նույնն է․ ահ ու սարսափի, անորոշության մեջ հաջող ծննդաբերություն ունենալ և ապահովել փոքրիկին անվտանգություն, որքանով որ հնարավոր կլինի։ Այս ամենն իրական է և, ցավոք սրտի, ֆիլմ չէ։ Տեսանյութը՝ կից։