Քրիստինե Պեպելյանը դուետով է հանդես եկել․ «Քեզանից բացի»


Պեպելյան Քրիստինեն բավականին համագործակցող է իր գործընկերների ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նա ամենից հաճախ դուետներով հանդես եկող երգչուհիներից է, որ պարբերաբար երգարվեստի տարբեր ներկայացուցիչների հետ դուետներով է հանդես գալիս։

Քրիստինեի հերթական դուետը Ավոյան Սուրենի հետ է։ Նրանց ներկայացրած դուետային գործը վերնագրված է «Քեզանի բացի»։ Վերնագիրն արդեն իսկ հուշում է, որ ստեղծագործությունը սիրո թեմատիկայով է։

Երգը մշակվել է Գուրո Գասպարյանի հմուտ կարողությունների շնորհիվ, իսկ խոսքերը Կյոկչյան Գրիգորն է հեղինակել։ Տեսահոլովակը, որտեղ Քրիստինեն ու Սուրենը միասին են հանդես գալիս, մշակել է Դավիթ Հակոբյանը։

Երգը ունի նաև հատուկ հասցեատերեր։ Այն նվիրված է Արթուրին ու Մարգարիտային, նրանց ջերմ սիրուն։ Քրիստինեի ու Սուրենի մատուցած «Քեզանից բացի» վերնագրով գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև։ Դուք էլ կարող եք այն նվիրել ձեր սիրելիներին՝ արտահայտելով ձեր ջերմ վերաբերմունքը նրանց նկատմամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: