Քիմ Քարդաշյանը հրապարակել է 4-րդ երեխայի տեսանյութը


Հայազգի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն ամենակրտսեր որդու՝ Փսալմի նոր տեսանյութն է հրապարակել։ Աստղային մայրիկն այդքան հաճախ չէ իր հետևորդներին ուրախացնում Փսալմի լուսանկարներով, այդ պատճառով տեսանյութը միանգամից շատ դիտելիություն է հավաքել՝ մոտ 5,5 մլն։«Բարև քնքուշս։ Նայեք որդուս։ Բարև Փսալմ։ Դու այնքան ես ուզում արդեն խոսել»,- ասում էր Քիմը՝ որդուն։
Ինչպես յուրաքանչյուր մայր, այնպես էլ Քիմը, մեծ հետաքրքրությամբ է հետևում իր որդու մեծանալուն և նշում է իր արտաքինում փոփոխությունները․ «Սկզբից փոքրիկս նման էր Չիկագոյին, իսկ հիմա Սեյնթի կրկնակն է»։

Հիշեցնենք՝ Քիմն ամուսնու՝ 42-ամյա Քանյե Ուեսթի հետ չորս երեխա ունի՝ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը, 1,5 տարեկան Չիկագոն և 5 ամսական Փսալմը։
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Քիմը խոստովանել է, որ բազմազավակ ընտանիքում ավելի շատ է ջերմությունը, իսկ կրտսեր եղբայրների ու քույրերի առկայությունն ավելի է միավորում երեխաներին․ «Չորս երեխան հիասքանչ է։ Ես զգում եմ, որ տանը բոլորը միմյանց սիրում էին։ Ավագ երեխաները հաստատ կվիճեին, եթե նրանց երկուսով թողնենք, բայց իրենց ունեն եղբայր և քույր»,- նշել է Քիմը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!