«Քիմի հայու գենը հուշել ա սպորտային շալվարով ռեստորան գնալ»․ Քարդաշյանը շարունակում էզարմացնել


Քիմ Քարդաշյանն այն աշխարհահռչակ հայտնիներից է, ում  յուրաքանչյուր քայլին միլիոնավոր աչքեր են հետևում, քննարկում և շարունակ վերլուծում։

Քիմը մշտապես կարողանում է նորովի ներկայանալ և երբեք չհոգնեցնել ու միշտ մնալ ակտուալ։ Քիմ Քարդաշյանը ոճի, նորաձևության թելադրող է և ամենահարուստ ու ճանաչված մոդելների մեկը։

Քարդաշյանի տեսքը, հագուկապը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Ահա այս անգամ էլ աշխարհահռչակ մոդելը հերթական անգամ զարմացրել է հանրությանը իր տեսքով։

Մոդելը ռեստորան է հաճախել սպորտային տաբատի և դասկան կոշիկների համդրությամբ, ինչը միանշանակ չի ընդունվել։

Ոմանք քննադատության են ենթարկել նրա ոչ պատեհ հագուստի ընտրությունը, ոմանք էլ նշել են, որ այն ինչ ընտրում է Քիմը, միանշանակ գեղեցիկ է և ընդունելի։ Քարդաշյանի տեսքին համացանցային իր հարթակում անդրադարձել է նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյնաը։

Նա հանրայնացնելով Քիմի լուսանկարը՝ գրել է․ «Քիմի հայու գենը հուշել ա սպորտային շալվարով ռեստորան գնալ։ Բալենսիագայա զատո»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!