Աստղիկ Սաֆարյանը համացանցային իր հարթակում շնորհավորել է հարազատ քույրիկի ծննդյան օրը և նրա հետ լուսանկարներ հանրայնացրել և կից գրառման մեջ բարեմաղթանքներ ու գովեստի խոսքեր հղել քույրիկին՝ Համեստին։

Երգչուհին նշել է, որ քույրը իր կյանքում լավագույնն է և անսահման շնորհակալ է ծնողներից, որ նման շռայլ նվեր են մատուցել իրեն։ Քույրն իր ամենամտերիմն է, ամենաթանկը։

Նշել է, որ քույրն անչափ հոգատար է ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ։ Նրա սիրտը չափեր չունի, իսկ միտքը՝ «ստոպ-եր»։

«Կիրթ, զուսպ, բարոյական և համեստ, խելացի և սիրուն, մեծահոգի էնքան ինչքան դու ես ինձ սիրում և նվիրված, էնքան ինչքան դու ես միշտ իմ կողքին, ես կյանքում ուրիշ ոչ մի երկրորդ մեկից դա չեմ ունենալու, քանի որ քեզանից էլ ուրիշ երկրորդը չկա»,- գրել է Աստղիկ Սաֆարյանը։

Երգչուհին իրեն երջանիկ է համարում, որ նման քույրիկի ունի։