Հերթական դժբախտ դեպքն է տեղի ունեցել Մենչի ընտանիքում։ Արմեն Պետրոսյանը վերջերս շատ կորուստներ ունեցավ․ ընկերներ, հարազատներ․․․

Այժմ էլ կնոջ՝ Քրիստինայի հայրն է մահացել։ Այս մասին հայտնել է Քրիստինան ինսթագրամյան իր տիրույթում։ Նա հանրայնացրել է հայրիկի լուսանկարը, որին կից գրել է․ «Իմ պապա, աշխարհի ամենաբարի սիրտ։

Խորհուրդներդ երբեք չեմ մոռանա։ Օրս սկսվում էր քեզանով։ Ասում էի՝ պա՛պ․ քո հետ որ խոսում եմ, օրս լավ է սկսվում։ Աստված ինձ տվել էր անթերի հայրիկ։ Հոգատարությունդ մեծ էր, համբերությունդ անսահման։ Քարացավ սիրտս ցավից։

Աստված հոգիդ լուսավորի»։ Թե՛ Մենչը և թե՛ կինը համացանցային հարթակում բավականաչափ ակտիվ են և սիրում են հաղորդակից դարձնել հետևորդներին իրենց կյանքի ուշագրավ իրադարձություններին։

Պրոդյուսեր, հումորիստ Մենչի հետևորդները սիրով հետևում են նրան, մեկնաբանություններում ակտիվ լինում և մշտապես քաջալերում նրան։ Այսօր էլ սիրելի հումորիստին ցավակցական խոսքեր են հղել և համբերություն մաղթել Քրիստինային։ Մենչը կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրել․ «Իմ ուժեղ կին»։