Այս օրը ծնվեց հայ սիրված դերասան, կատակերգու Արմեն Խոստիկայնը, ով թատրոնի և հայ կինոինդուստրիայում յուրահատուկ համ ու հոտ էր տալիս։ Դերասանը ծնվել է Երևանում։
Հայրը ժամանակի գիտակ մարդկանցից է եղել։ Նրան մեղադրել էին դավաճանության մեջ, աքսորել, իսկ հետո գնդակահարել։ Մայրը լեզվաբան էր։ Սկզբնական շրջանում որոշված էր, որ Արմենը բժիշկ պետք է դառնա։
Ընդունվել է Բժշկական համալսարան, բայց մեկ տարի անց թողել է բժշկի մասնագիտությունը և գնացել դերասանական մասնագիտության ետևից և պատվով հաստատվել այդ ոլորտում։
Նրա մասնակցությամբ ֆիլմերն անչափ մեծ հետաքրքրությամբ են դիտվում։ Յուրահատուկ կերպարներ է կերտել «Մեր բակը» հումորային ֆիլմաշարում։
Հայկական ֆիլմերում նրա կողմից կերտած դերասանների շատ խոսքեր թևավոր ասույթներ են դարձել և մինչ այժմ էլ կիրառվում են շատերի կողմից։ Խոստիկյանը Սունդուկյան թատրոնի դերասան էր։
Նրան երբեք գլխավոր դերեր բաժին չի հասել, բայց իրեն հատկացված փոքրիկ դերերը հիանալիորեն է կերտել, որի պատճառով էլ նրան անվանում էին «փոքր դերերի մեծ վարպետ»։