Այս պահին Աբովյան քաղաքում նախընտրական քայլերթ է ընթանում: ՀՀ վարչապետը, որը նաև ՔՊԿ վարչության անդամ է, այս պահին ևս այնտեղ է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, որին էլ այսօր սատարում է:
Վարչապետի հետ նախընտրական քարոզարշավի այս քայլերթին են մասնակցում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Այլ պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին և կրկին անգամ վերահաստատել ժողովրդի իշխանությունը Աբովյանում և առգասարակ ՀՀ-ում:
Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ ընտրողները իրենց քայլը կանեն հանուն ազատության, հանուն ժողովրդավարության: Ընտրությունները մարդկանց համար պիտի տոն լինեն վերահաստատելու իրենց իշխանությունը մեր երկրում:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում կկայանան քաղաքապետի ընտրություններ, որտեղ առաջադրվել է 5 թեկնածու, ընդ որում 4-ն անկուսակցական են:
Նախընտրական քարոզարշավում պայքարը հիմնականում ընթանալու է թեկնածուներ իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ։
Քայլերթ Աբովյանում՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի #3 Քաղաքացիական պայմանագիր «Իմ քայլը» դաշինք
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 5 июня 2019 г.