Փախլավայի յուրահատուկ բաղադրատոմս, որը միշտ ստացվում է


Հազվադեպ կարելի է գտնել մարդ, որ չսիրի այս անուշեղենը։ Ահա բերել ենք սիրված Փախլավայի յուրօրինակ բաղադրատոմս, որը միշտ ստացվում է և անգամ սկսնակների մոտ։ Ճիշտ է, Փախլավայի պատրատման համար բաղադրիչները փոքր-ինչ շատ են և տարատեսակ, սակայն անզուգական համն արժե դրան։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 800 գ

Թթվասեր — 400 գ

Կարագ — 300 գ

Դեղնուց — 3 հ․

Սոդա — 1 թ․գ․

Վանիլին

Միջուկի համար՝

Սպիտակուց — 6 հ․

Շաքարավազ — 300 գ

Ընկույզ — 600 գ

Զարդարելու համար անհրաժեշտ կլինի 3 դեղնուց և ընկույզ ինչքան որ կցանկանաք և վրան ծորացնելու համար  3 ճ․գ․ մեղրը 30 գ կարագի հետ հարած։

Ալյուրը և սառը կարագը ձեռքերով տրորել  այնքան, մինչ կվերածվի մանր հանգույցների, ապա այս զանգվածին միացնել դեղնուցները։ Հավելել սոդան, վանիլինը և թթվասերը։ Հունցել այնքան, մինչ կստացվի էլաստիկ խմոր, գնդել և դնել սառնարանում մեկ ժամով։ Այդ ընթացքում պատրաստեք միջուկը․ սպիտակուցը, ընկույզը և շաքարավազը միախառնել և ստանալ համասեռ զանգված։

Սառնարանից դուրս բերել խմորը, բաժանել չորս հավասար մասերի, որոնք գրտնակով պետք է վերածել բարակ շերտերի։ Առաջին շերտը դնել ձևամանի մեջ, վրան հավասար փռել միջուկը, այնուհետև կրկին խմորային շերտ, ապա միջուկ մինչ ավարտը։ Վերջին՝ խմորային շերտի վրա քսել դեղնուց և դասավորել ընկույզները։

Ապա զգուշորեն կտրատել շեղանկյուններով և տեղափոխել ջեռոց՝ 200 աստիճան։ Պատրաստ կլինի 45 րոպեից։ Երբ կմնա յոթ րոպե մինչ պատրաստ լինելը, Փախլավան դուրս բերել, վրան ծորացնել կարագով հարած մեղրը և եփել ջեռոցում յոթ րոպե։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!