Ցուկկինիի կոտլետներ աղացած մսով


Ցուկկինիի կոտլետներն աղացած մսով  նուրբ եւ շատ հյութալի են:  Սրանք ամառային սեզոնի իրական հիթ են:

Բաղադրությունը՝

Խոզի միս — 300-400 գ

Ցուկկինի — 1 հատ

Ձու — 2 հատ

Ցորենի ալյուր — 2 ճ/գդ

Աղ — 0.5 թեյի գդալ

Մանկա — 1-2ճ/գդ

Սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը՝

Լվանալ ցուկկինին, կտրել եզրերը,  քերել, ապա սեղմել եւ հանել հյութը:

Մեծ ափսեի մեջ լցնել  ցուկկինին, աղացած միսը, ցորենը, ձուն, աղը եւ պղպեղը: Խառնել բոլոր բաղադրիչները: Թողնել  15 րոպե:

Ձեռքերը ջրի մեջ խոնավացրել  եւ  ձեւավորել կոտլետները: Յուրաքանչյուր կտոր թաթախել  ալյուրի մեջ եւ տապակել բուսական յուղի մեջ  մինչեւ  ստանա ոսկեդարչնագույն երանգ:


Понравилась статья? Поделиться с друзьями: