Ցավալի լուր. համավարակից մահացել է մեր լավագույն պատմաբաններից մեկը


Քաղաքագետ Լևոն Շիրինյանը խիստ ցավալի գրառում է արել՝ տեղեկացնելով հանրապետության լավագույն մասնագետներից մեկի՝ պատմաբան Համլետ Մարտիկի մահվան մասին:

Լ. Շիրինյանը գրել է, որ համավարակի զոհ է դարձել լավագուն պատմաբան, հայրենասեր ու ինքնատիպ մտածող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մարտիկի Գևորգյանը:

Հ. Գևորգյանը դասախոսում էր ԵՊՀ-ում, ուներ հրատարակված մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ, որոնք կարևոր են իրենց բովանդակությամբ ու արտահայտած գաղափարներով:

Լ. Շիրինյանը նաև որոշակի մեղադրանք է ներկայացրել այն անձանց հասեցին, ովքեր այս օրերին զբաղված են համավարակի առկայության ու հակահամաճարակային պայքարի հակաքարոզչությամբ:

 

Քաղաքագետը գրել է, որ տաղանդավոր հայորդու և նրա ճակատագիրը բաժանած հարյուրավոր մարդկանց կյանքում մեղսակցություն ունեն նաև հակավիրուսային քարոզչության տգետ ու սնամեջ հակաքարոզիչները:

Քաղաքագետը խոսքը եզրափակել է պատմաբանին գնահատող և նրա թողած ժառանգությունն արժևորող խոսքերով. «Համլետը ձուլված էր Հայրենիքին ու Հայոց ազգային ազատագրական պայքարին»:

Քաղաքագետի սույն հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!