Արևիկ Ուդումյանը պահպանում է ակտիվությունը համացանցային տիրույթում և մեկը մյուսի ետևից ուշագրավ հրապարակումներ կատարում։
Հաղորդավարուհին պատմում է ոչ միյան աշխատանքային իր գործունեության մասին, այլ նաև ընտանեկան որոշակի դրվագներ է ներկայացնում։ Արևիկը երկու երեխաների մայր է, ով անչափ երջանիկ է իրեն զգում ընտանիքի և երեխաներ հետ։
Հաճախ է կիսվում նրանց մասին , պատմում կամ խորհուրդներ հարցնում երեխաների խնամքի և այլնի վերաբերյալ։ Այս անգամ Արևիկ Ուդումյանը դստեր՝ Նունեի հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել։
Նունեն բավականին մեծացել է։ Արևիկը մի առիթով պատմել է, որ շատ է ցանկանում դստեր հետ ընկերություն անել և վայլելել մոր և դստեր ընկերական հարաբերությունները։
Հրապարակված լուսանկարին կից Արևիկ Ուդումյանը գրել է․ «Նունեից հետո տպավորություն է, որ վերածնվել եմ՝ հուսալով, որ աղջկական, թիթիզ թեմաները իմ կյանքում ակտուալ կպահի»։