Տղաների տեսակ կա՝ հենց երկրում խառը պատերազմական վիճակ է լինում, դրանք․․․ Անահիտ Մուտաֆյան


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը շարունակւոմ իր համացանցային մտորումները աշխարհի և իրեն ու մեզ բոլորիս շրջապատող մարդկանց մասին։

Այս անգամ դերասանուհին անդրադարձել է տղաների մի տեսակին, որոնց պահվածքն ուղղակի անհասկանալի է։

Նա գրում է․ «Տղաների տեսակ կա՝ հենց երկրում խառը պատերազմական վիճակ է լինում, դրանք զինվորական համազգեստը հագնում քաղաք ֆռֆռում են լուրջ դեմքով,

նույն տիպի մի դաս էլ կա, որ հենց միտինգները սկսվում են, սրանք չեն լվացվում, չեն սափրվում․ մազերը խառնած օրվա մեջ 15 րոպեով գալիս են միտինգի վայր, նկարվում, որ ինչ-որ փոփոխության դեպքում հանեն գցեն էդ նկարները մեյդան՝ էե բա ես էլ եմ պայքարել։

Այնինչ պայքարող տղերքը փողոց փակելու, ոստիկանությունից դուրս գալու և միտինգի արանքում պահ են գտնում սափրվում ու գոնե լվացվում, իսկ հետո էլ, երբ ուզում ես էդ տղերքից մի նկար գտնես պայքարից չես գտնում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: