Ներկայացնում ենք մի քաղցրեղեն, որը հայտնի է Տիրամիսու անվամբ։ Այս բաղադրատոմսով պատրաստված Տիրամիսուն կարելի է ուտել և՛ հղիներին, և՛ երեխաներին, և՛ մեծերին ու կարիք չի լինի մտահոգվել հում ձվի առկայությամբ։
Այստեղ այս բաղադրիչն ուղղակի բացակայում է։
Սուրճը և շաքարավազը միասին լուծել ջրում։ Օգտագործել հովանալուց հետո։ Հարել սերուցքը, միացնել շաքարի փոշուն, կաթնաշոռային պանրին, ապա հարել 1 ր:
Թխվածքաբլիթներն ընկղմել սրճային լուծույթում, պահել 1 վայրկայն, որից հետո դասավորել համապատասխան տարայում: Պատել կրեմի հաստ շերտով:
Դասավորել թխվածքաբլիթների ևս մեկ շերտ, ապա՝ կրեմ և տեղափոխել սառնարան 6-8 ժ: Մատուցելուց առաջ վրան շաղ տալ կակաո։
Նկատառում՝ կակաոն շաղ տալ պարտադիր մատուցելուց առաջ,այլապես սառնարանում այն կփոխի գույնը։
Ժամանակակից քաղցրեղենի այս տեսակը կարճ ժամանակամիջոցում կարողացել է գրավել շատերին։ Այն հարմար է, քանի որ թխելու կարիք չկա և, իհարկե, համեղ ։ ՎԱյելեք ձեր սուրճն այս քաղցրեղենով։