Տեսեք որքան է մեծացել Հովհաննես Ազոյանի որդին․ նա ասես հայրիկի կրկնօրինակն է


Հովհաննես Ազոյանը տևական ժամանակ է ինչ էկրաններին չի երևում։ Դրասանը, սակայն, ակտիվություն ունի համացանցային հարթակում։ Նա հրապարակումներ և գրառումներ է կատարում, անդրադառնում ակտուալ թեմաների՝ հաճախ քաղաքականության  վերաբերյալ և որպես քաղաքացի արտահայտում իր դիրքորոշումը։

Հովհաննեսը երբեմն  նաև ընտանեկան կադրեր է ներկայացնում։ Նա մեկ տարի առաջ որդի է ունեցել։ Եվ ահա այս անգամ նա հանրայնացրել է որդու լուսանկարները, որտեղ կարելի է տեսնել հետաքրքիր արտաքինով մի փոքրիկի, որն անչափ անուշիկ տեսք ունի։

Որդուն դերասանը յուրօրինակ անուն է շնորհել՝ Լուի Արամ։ Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ Լուի Արամը հայրիկին է նման։ Փոքրիկն այնքան նման է հայրիկին, որ ասես նրա կրկնօրինակը լինի։

Մեկնաբանություններում Հովհաննես Ազոյանի ընկերները և հետևորդները հիացել են փոքրիկով և խաղաղ ու անհոգ մանկություն ցանկացել հրաշք փոքրիկին։

Լուի Արամի նոր լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: