Տեսեք թե ինչ հնար է գտել 14-ամյա անտուն տղան՝ ընտանիքին աղքատությունից փրկելու համար


Աղքատությունը գլոբալ խնդիր է ողջ աշխարհում, որը հաճախ հիասթափությունների և հոգեկան ցավի պատճառ է դառնում։ Բայց կան մարդիկ, ովքեր ապացուցում են, որ կյանքում շատ բան կարելի է փոխել․ կարևորը հույսը չկորցնելն է։

Այդ մարդկանցից մեկը Ջիմել Լևոնն է։ Նա մանուկ հասակից մոր հետ ապրում էր անտունների կացարանում։ Նրանց կյանքը շատ ծանր էր, բայց տղան չհանձնվեց և 14 տարեկանում որոշեց հետաքրքիր մասնագիտություն ձեռք բերել՝ սովորելով կարել։ Նա սիրած աղջկա համար հիանալի ոսկեգույն զգեստ կարեց՝ ավարտական երեկոյի համար։

Զգեստի լուսանկարը համացանցում հրապարակելուց հետո, զգեստը հիթ դարձավ։ Տղային շուտով հրավիրեցին Սթիվ Հարվիի շոուին մասնակցելու։ Այնտեղ Լևոնը պատմեր իր կյանքի պատմությունը։

Սկզբից տղայի գործունեությունն այդքան շատ գումար չէր բերում, բայց ոսկեգույն զգեստի համբավից հետո նա շատ պատվերներ սկսեց ստանալ։ Այդպես Լևոնը բավականին հայտնի դիզայներ դարձավ և Ատլանտա նահանգի համալսարանում իր ուսումն սկսեց համատեղել դիզայների աշխատանքի հետ։

Ջիմելը ողջ կյանքի ընթացքում երազում էր ընտանիքին փրկել ֆինանսական ծանր դրությունից։ Վեցերորդ դասարանից սկսած նա աշխատում էր՝ որտեղ կարող էր։ Նա չէր ցանկանում ապրել չքավորության մեջ և ամեն ինչ արեց՝ այդ իրավիճակից դուրս գալու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: