Սոֆի Մխեյանն իր ձմեռային հանգիստը կազմակերպել է Ամանորից սկսած և դեռ չի վերադարձել հանգստից։

Նա շարունակում է հաճելի ժամանակ անցկացնել, լիցքաթափվել աշխատանքային թոհուբոհից և պարբերաբար ցույց է տալիս, թե ինչպես են անցնում իր օրերը։ Նա հանգիստը կազմակկերպել է Եգիպտոսում։

Օրերս էլ մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երգչուհին հագուստով նետվում է լողավազանը։ Նա դա անում է չափազանց հանգիստ դեմքի արտահայտությամբ և որ ամենակարևորն է ժպիտը դեմքին։

Սոֆին այդ պահին կրել է ճերմակ խալաթ և հողաթափեր, ինչն էլ անչափ զվարճացրել է հետևորդներին։ Տեսանյութին կից երգչուհին գրել է, որ դրական լիցքեր է ցանկանում փոխանցել հետևորդներին և հորդորում է օրը սկսել դրական մտքերով և տրամադրվածությամբ։

Ավելի վաղ նա մեկ այլ հրապարակմամբ կրկին արևոտ տրամադրություն էր մաղթել երկրպագուներին հենց այն ժամանակ, երբ Երևանում մռայլ եղանակ էր։ Զվարճալի և դրական լիցքերով լի տեսանյութը, որը հանրայնացրել է Սոֆի Մխեյանը, կարող եք դիտել ստորև։