Սիլվա Հակոբյանի դուստրը մայրիկի պես հայտնի է դարձել։ Փոքրիկին անչափ շատ են սիրում եգչուհի մայրիկի երկրպագուները։ Եվ պատճառներից մեկն էլ այն է, որ Սիլվան դեռ վաղ տարիքից ցույց է տվել Միլայի արտիստիկ պահվածքը և փոքրիկը սիրվել է շատերի կողմից։

Երգչուհի մայրիկը դստերն ամեն տեղ տանում էր իր հետ, նույնիսկ՝ բեմ։ Սիլվան հաճախ է հանրայանացնում դստեր մասնակցությամբ հետաքրքրական և զվարճալի դրվագներ։

Դրվագներից մեկում Միլան հատակն է մաքրում, մյուսում՝ երգում, իսկ երրորդում էլ՝ հոնքերն է հանում։ Զարմացա՞ք․․․ Այո՛, այո՛, փոքրիկ աղջնակը վերցրել է մայրիկի իրերը և սկսել օգտագործել։ Զվարճալի տեսանյութ է ստացվել, որովհետև փոքրիկը հոնքերի փոխարեն կարծես քիթն էր «հանում»։

Սիլվա Հակոբյանը տեսանյութը մակագրել է․ «Մի օր հոնքերս հանելու փոխարեն քիթս եմ հանելու․․․ Թե ասա իմ ի՞նչ տարիքն ա»։ Հանրայնացված տեսանյութը մեծ արձագանքների է արժանացել։

Փոքրիկ Միլայի պահվածքը զվարճացրել է շատերին։ Օգտատերերը զվարճալի մեկնաբանություններ են կատարել և գրառումները զարդարել գեղեցիկ էմոջիներով։ Տեսանյութը դիտեք ստորև։