Դուդուկ․․․ այս կախարդական գործիքը ունակ է գերել բոլորին։ Երաժշտական գործիք, որ անմիջապես ասոցավում է հայկականության, հայ երաժշտական արվեստի հետ։
Երբ հնչում են այս երաժշտական գործիքի գերող հնչյունները, շուրջն ասես քարանում է, աշխարհն անէանում և հոգիդ հայտնվում դրախտում։
Այս գործիքը կոլորիտ է ստեղծում՝ հայկակն հինավուրց կոլորիտ և շուրջդ հայկականություն սփռում։ Առավել հուզումնառատ զգացողություններով է այն պատում հոգին, երբ հնչում է օտար ափերում։
Այս նյութում ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ հայ երիտասարդ տղան Մոսկվայի փողոցներում դուդուկ է նվագում և տարածում հայկական մեղեդին ռուսական փողոցներում և հասնում յուրաքանչյուրի մտքին և սրտին։ Այս տղան Արամ Ավետիսյանն է, ով Մոսկվայի փողոցներում տարածել է հայկական մեղեդին։
Տեսանյութում նկատելի է, թե ինչպես են Ռուսաստանի քաղաքացիները հեռախոսով տեսանկարահանում հայ երիտասարադ դուդուկահարին։ Հայորդու ուշագրավ կատարումը կարող եք լսել վարը ներկայացված տեսանյութում։