Տեղի է ունեցել  ոստիկանական տեռոր. Ախալքալաքցիները համացանցում տարածել են տեսանյութեր, որտեղ իրավապահները ծեծի են ենթարկում մարդկանց


Այսօր՝ մի քանի ժամ առաջ Ախալքալաքում ոստիկանները  ծեծի են ենթարկել քաղաքացիներին և  կիրառել  ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ:

Իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելով հանրությանտ տեղեկացրել է  է «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը: Ըստ որի,  «Ոստիկանները  ֆիզիկական բռնության են ենթարկել նաև միջադեպին ներկա կանանց  և անչափահաս երեխաների: Ոստիկաններից մեկը նույնիսկ կանանցից մեկի գլխին զենք է պարզել: Այս  դեպքի մասին հայտնել է Ավետիսյանը և հավելել, որ այդ ոստիկանները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն նման պահվածքի համար:

«Ջավախք Մեդիա»-յի հաղորդմամբ քաղաքացիներից մեկը վատացել է և  տեղափոխվել  հիվանդանոց։ Տեսանյութում երևում է,  թե ինչպես քաղաքացուն պարեկային ոստիկանության աշխատակիցները դուրս են բերում մեքենայից՝ կիրառելով բռնի ուժ:

Նշենք, որ այս  դեպքը տեղի է ունեցել  Ախալքալաքում: Ոստիկանները կանգնեցրել են վարորդին: Ապա նրանց է մոտեցել  ճանապարհով անցնող «Մերսեդես»-ի  վարորդը: Ոստիկանները նրան հորդորել են շարունակել ճանապարհը, ինչին նա ընդդիմացել է: Ուտի  բռնի ուժ գործադրելով  քաղաքացուն  ավտոմեքենայից դուրս են հանել։


Понравилась статья? Поделиться с друзьями: