«Վերջերս հաճախ եք հարցնում իմ տխրության պատճառը, ես վերջապես հասկացա․․․»․ Աստղիկ Ալավերդյանն իր մասին բացահայտում է կատարել


Աստիղ Ալավերդյանը, ով տաղանդավոր դերասանուհի է, սակայն դադարել է նկարահնավել և երևալ էկրաններին, այժմ զբաղվում է բիզնեսով և մի առիթով պատմել է, որ իր առաջին քայլերն է կատարում նորաձևության, դիզայնի ոլորտում և կարծում է, որ ստացվում է։

Աստղիկն ունի հագուստի իր սեփական խանութ-սրահը, որտեղ ներկայացված են ոճային և գեղեցիկ ամենատարբեր հագուստներ։ Աստղիկը նաև ակտիվություն է պահպանում համացանցային տիրույթում և այս անգամ նա մի գրառում է կատարել և հետևորդների համար բացահայտել իր բնավորության գծերից մեկը։

Եվ այսպես, դերասաանուհին գրել է․ «Վերջերս հաճախ եք հարցնում իմ տխրության պատճառը, ես վերջապես հասկացա․ լինելով պերֆեկցիոնիստ՝ բարդացնում եմ իմ կյանքը՝ ամեն ինչ փորձում իդեալականացնել։

Երեխայից պահանջում եմ իդեալական սովորել, ամուսնուց պահանջում եմ ըստ պլանի շարժվել , աշխատանքի վայրում պահանջում եմ գլուխ չպահել, ընկերներից պահանջում եմ ինձ նման լինել։

Մի խոսքով՝ ամենուրեք պահանջում եմ իդեալական լինել և այդպես բարդացնում իմ կյանքը: Ի՞նչ եմ ուզում ասել՝ մի եղեք Աստղիկի նման, սովորե՛ք թքած ունենալու նուրբ արվեստը»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!