Վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ, թե․․․ Նազենի Հովհաննիսյանի անկեղծ գրառումը


Նազենի Հովհաննիսյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը նաև համացանցային տրույթում։ Այս անգամ հաղորդավարուհին կրկին գրառում է կատարել կյանքի, մտածելակերպի և կարևոր արժեքների մասին։

Նա մասնվորապես գրել է․ «Չկա «հանգստություն»: Մարդու գոյության ամեն օրն է պայքար. երևի հենց մարդն է այն «հավերժական շարժիչը», որն այդքան փնտրում են…

Պայքար՝ ալարկոտությանդ դեմ, տխրության կամ հուսահատության, պայքար ավելորդ բաներ չանելու և վատ սովորությունների դեմ, պայքար հանուն սիրո կամ կյանքի, հանուն միջավայրիդ առողջության կամ պարզապես տանիք ունենալու, պայքար «ծերության» կամ գուցե մահվան վախը հաղթահարելու համար, պայքար՝  ԻՆՔԴ ԴՈՒ դառնալու, հետո էլ ԻՆՔԴ ԴՈՒ՝ մնալու։

Պայքար, հոսանքին հակառակ մնալով, անգամ հաստատուն լինելու և վերջապես այս լղոզվող աշխարհում՝ ԿԻՆ մնալու։ Իմ կյանքի իմաստությունը էդ պայքարից ոչ թե հոգնելն է, այլ նոր ուժ ստանալը:

Էդքան բան․․․ Բարի երեկո։ Հ.Գ. վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ, թե «մտքերս» իմը չեն․․ Հմմմմմ… ՀԱՐԹ ուղեղին ո՞նց բացատրես, որ ԾԱԼՔԵՐՈՒՄ ԵՆ առաջանում մտքեր, ու, որ էդ ակոսներիս մեջ ծնվող անսպառ մտքերը ընկալելու համար էլ՝ ծալքեր են պետք …

Անխելք ու դատարկ, անծալք կինը առնվազն ձանձրալի է, երևի դրա պատճառով են միայն բամբասում, այլ կարողություն չկա անծալք գլուխներում։ Մտածելն ու ստեղծելն իմ գոյակերպն է, միակ և կոնստանտ վիճակը, որն, իհարկե, մարսելի չէ ոմանց համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!