Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունը, որը ավերվել է այս գիշերվա հարձակման հետևանքով․ բնակիչները տան են եղել․ տեսանյութ


Գիշերը Հայաստանն անքուն անցկացրեց, իսկ օրն արդեն ողբերգությամբ լցվեց։ Արման Թաթոյանը համացանցային իր հարթակում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ խաղաղ բնակչի տունն է․ ռմբակոծված տուն, քանդված պատեր։

Տեսանյութը նկարահանվել է Սյունիքի մարզում, Վերիշեն գյուղում։ Ականատեսները՝ գյուղի բնակիչները, տեսել են, թե ինչպես է 1 հրթիռն ուղիղ հարվածել տանը, իսկ 2 հրթիռ էլ ընկել են տան հարևանությամբ։ Բնակիչները գտնվել են տանը․ նրանք փրկությունն ուղղակի հրաշք է։

Այդ տարածքում և անգամ մի քանի կիլոմետր այն կողմ որևէ զինվորական հիմնարկ չկա։ Դա խոսում է այն մասին, որ դրանք հանդիսանում են փաստեր, ակնհայտ պատերազմական հանցանքներ, որոնք մարդկանց սպանելու նպատակով են կատարվել։

Միջազգային կառույցները և համապատասխան պատկան մարմիններն պարտավոր են արձագանքել և խոսել հասցեագրված, որպեսզի կանխվի ադրբեջանական հանցանքները և ցեղասպան քաղաքականությունը։

Ահա նման կետեր է բարձրացրել Արման Թաթոյանը։ Տեսանյութը՝ վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: