Սև լոբով աղցան, որը նորություն է․ անչափ համեղ և գունագեղ


Եթե շատ եք ցանկանում օրվա համեղ ուտեստներն է՛լ ավելի համեղացնել և սեղանը գունագեղ ու գեղեցիկ դարձնել, ապա առաջարկում ենք պատրաստել աղցան։

Իսկ թե ի՞նչ աղցան, հենց հիմա կիմանաք․ օգտակար, համեղ և հեշտ պատրաստվող։ Այս աղցանը կկարողանա պատրաստել անգամ ամենաանփորձ կամ սկսնակ խոհարարը։

Անհրաժեշտ է՝

1 ավոկադո՝ խորանարդիկների կտրատած

1 դեղին պղպեղ՝ խորանարդիկների վերածած

Սև լոբի — 1 բաժակ՝ նախապես եփած

Եգիպտացորեն — 1 տուփ

Չերի լոլիկ — 230 գ՝ երկու մասի բաժանած

½ գլուխ սոխ՝ կտրատած

Սոուսի համար`

Ձեթ — 2 ճ.գ.

Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.

Աղ — 1 թ.գ.Սև պղպեղ — ½ թ.գ.

Եթե արդեն հավաքել ենք բոլոր բաղադրամասերը, ապա սկսենք պատրաստման ընթացքը։ Այն անչափ դյուրին է և հաստատ համոզված ենք, որ ձեզ մոտ շատ համեղ է ստացվելու և որ պակաս կարևոր չէ՝ անչափ արագ։ Առանձին ափսեների մեջ միախառնել աղցանի և սոուսի բաղադրիչները։

Այս ամենը աղցանամանի մեջ միացնել իրար և մատուցել գունավոր ու սեղանի զարդ այս աղցանը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!