Նաիրա Զոհրաբյանի հանրայնացրած ձայնային հաղորդագրությունը բավականին մեծ արձագանքի ու հակադարձումների արժանացավ: Համացանցային տիրույթում հակադարձումները սոցցանցային գրառումների ու տեսաուղերձների միջոցով արվեցին:
Սփյուռքում այս պահին բնակվող Քրիստինե Հալաջյանը տեսաուղերձով հակադարձել է պատգամավորի հնչեցրած խոսքերին ու արտահայտություններին:
Նախ անդրադառնալով հ. լեզուն աղավաղելու մասին պատգամավորի խոսքին՝ Ք. Հալաջյանը հակադարձում է՝ ասելով, որ Ն. Զոհրաբյանի ներկայացրած կուսակցությունը մշտապես կոալիցիա է եղել, ուստի հնարավորություն է ունեցել կառավարող ուժի հետ մեկտեղ իրականացնել սփյուռքահայերին մայրենի սովորեցնելու գործընթացներ, ինչը չի արել:
Ք. Հալաջյանը հիշում է, թե ինչպես են իրեն ստիպաողբար տարել հրապարակներ՝ իշխանության առաջնորդ Ռ. Քոչարյանի ելույթները լսելու համար: Նա նաև հիշում է այլ անարդարություններ, որոնք էլ պատճառ են հանդիսացել, որ նրա նման շատերը ցավով ու դառնությամբ հեռանան հայրենիքից:
Ք. Հալաջյանը վերահաստատում է այն փաստը, որ սփյուռքի քաղաքացիները մշտապես կանգնելու են հայրենիքում ապրողների կողքին, նրանց ընտրած իշխանությունների կողքին:
Ք. Հալաջյանի տեսաուղերձն ամբողջությամբ՝ կից:
Опубликовано Kristine Halajyan Понедельник, 6 июля 2020 г.