Արմեն Մուրադյանը հերթական լավ նորությունն է հայտնել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից:
Նորությունն այս անգամ երեք տարի առաջ գլխուղեղի բաց թափանցող վիրավորում ստացած Դավիթի առողջական վիճակի մասին է:
Դավիթն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բուժում է ստանում կենտրոնում: Այստեղ նրա բուժումն ընթանում էր փուլերով, իսկ այսօր ի վերջո նա կարողացել է վերջնականապես հրաժեշտ տալ անվասայլակին:
Ա. Մուրադյանի հանրայնացրած հոլովակում երևում է Դավիթի ստացած բուժման փուլերը և հաղթահարած դժվարությունները: Հոլովակում պատկերավոր կերպով ներկայացված է, թե բուժման որ փուլում նա ինչպիսի դժվարություն է հաղթահարել:
Նախ մեջքը կապած ու գոտիով է քայլել, հետո փորձել է հենակների, ապա նաև ձեռնափայտի միջոցով՝ ի վերջո հասնելով բավականին ցանկալի ու լավ արդյունքի:
Նշենք, որ այս կենտրոնում շարունակում են վերականգնողական բուժում ստանալ նաև այլ անձիք, որոնք բուժման ընթացքի ու հաջողությունների մասին պարբերաբար իր էջում ուրախությամբ կիսվում է Ա. Մուրադյանը:
Ստացվեց, ունենք անհավատալի արդյունք, մեր Դավիթը վերջնականապես հրաժեշտ տվեց անվասայլակին Դավիթի հետագա հաջողությունների մասին դեռ լսելու եք🙂Մեր Դավիթը 2017 թվականին ստացել է գլխուղեղի բաց թափանցող վնասվածք՝ ծանր սալջարդով և գլխուղեղի ցողունի ծանր վնասմամբ։
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Пятница, 17 июля 2020 г.