Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հրաշալի նորություն են հայտնել․ նրանք սպասում են իրենց առաջնեկին։

Այս մասին հայտնել է Սոֆյան՝ համացանցային իր հարթակում հանրայնացնելով երջանիկ կարգավիճակն ընդգծող լուսանկար։ Լուսանկարում դերասան ամուսիններն անչափ երջանիկ են։ Սոֆյային չափազանց սազում է մայրությունը։

Զույգն արդեն տևական ժամանակ է ինչ ամուսնացած է։ Լուրը հայտնելու համար դերասանուհին ընտրել է խորհուրդ պարունակող օր՝ Երեխաների պաշտպանության օրը։ Աշոտն առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր, իսկ Սոֆյան ամսներ անց կունենա իր առաջնեկին։

Մեկնաբանություններում սիրված զույգին շտապել են շնորհավորել մտերիմները, հարազատները, երկրպագուները և ուղղակի օգտատերեր, որոնք անսահման ուրախացել են զույգի համար։

Սոֆյան լուսանկարին կցել է գրառում, որտեղ բոլոր մանուկներին երջանկություն է մաղթել և շնորհավորել օրվա առիթով։ Նա մասնավորապես գրել է․ «Թող որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի մեկ»։