Սոֆյա Պողոսյանը, ով համացանցային տիրույթում վերջերս ակտիվ է, շուրջ քառասուն օր երկրում չէր։ Նա գտնվում էր Իրանում, որտեղ մեկնել էր աշխատանքային բերումով, սակայն զուգահեռ վայելել է հանգիստը։
Ընտանիքը կարողացել է հաճելին և օգտակարը համատեղել։ Դերասաուհին մեկնել էր ընտանիքի հետ։ Փոքրիկ Միքայելը նույնպես մեկնել էր։
Եվ ահա դերասանուհու ընտանիքն արդեն Հայսատնում է։ Այդ առիթով նա գրառում է կատարել և որոշակի մանրամասներ ներկայացրել, սակայն խոստացել է հետևորդներին առաջիկայում ավելին պատմել և բաց անել փակագծեր շատ շուտով։
Եվ այսպես, Սոֆյան գրել է․ «Բարով մնաս Թեհրան: Շնորհակալ եմ այս անմոռանալի էմոցիաների համար։
Աննկարագրելի մասնագիտական փորձ և տոկունություն ձեռք բերեցի այս խելահեղ քառասուն օրերի ընթացքում և իհարկե հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, հուսամ դեռ կհանդիպենք, իսկ թե ինչ նախագծի համար էի մեկնել, կպատմեմ ավելի ուշ»։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։