Սոնա Ռուբենյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված․ անչափ հուզիչ տեսահոլովակ


Սոնա Ռուբենյանը, ով աշխատանքային ակտիվ գործընթացի մեջ է և նոր ստեղծագործություններ է ներկայացնում հանրության դատին մեկը մյուսի ետևից, հերթական նոր, անզուգական ստեղծագործություն է ներկայացրել։

Երգը կոչվում է «Կարոտի Նռնենի»։ Երգչուհին նոր աշխատանքը նվիրել է Արցախի վերջին պատերազմում ընկած անմահ հերոս Շանթ Նավոյանին։ Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

Այն հրաշալի երգ է և նույնքան հրաշալի տեսահոլովակ։ Տեսահոլովակը սև և սպիտակ գույներով է՝ համեմված հերոսի լուսանկարներով։ Այն իր մեջ հույզեր, թախիծ ու տխրություն է պարուրում։

«Կտնկեմ Կարոտի նռնենի, կջրեմ արցունքով լեռների։ Թող ծաղկի նոր մի լույս խավարում, թող զարկի նոր մի սիրտ երկնքում։ Ա՜խ, կիսատ օրացույց սերերի երանի չլինի։

Հասնես լույսի քո տունը՝ ճակատագրիդ անունը տուր։ Կա Շանթ, որ իմաստում է ու վերևից խփում է լուռ․․․»,- հնչում են անչափ հուզիչ  երգի բառերում։ Տեսահոլովակը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: