Աշխատանքային շաբաթն ավարտեք համեղ սեղանի շուրջ։ Հանգստյան օրերին համեղ սեղանը կարող է հիանալիորեն լիցքաթափել և նոր էներգիայով վարակել։ Առաջարկում ենք անչափ համեղ ընթրիք, որը կհագեցնի և իր համով հաճույք կպատճառի ընտանիքին։

Այն պատրաստելու համար ընդամենն անհրաժեշտ է՝
Հավի ազդրի միս
Շամպինիոն
Կարտոֆիլ
Աղ, սև, կարմիր պղպեղ և կարելի է հավելել սիրելի համեմունքները
Թթվասեր

Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան հարմար և անհրաժեշտ կլինի ձեզ։ Վերոնշյալ բոլոր բաղադրամսերը միախառնեք և տեղափոխեք համապատասխան ձևամանի մեջ և պատրաստեք այն 180 աստիճան տաք ջեռոցում՝ 40 ր։

Այնուհետև դուրս բերեք ջեռոցից և ուտեստի վրա շաղ տվեք քերած պանիր, ապա կրկին տեղափոխեք ջեռոց և այնտեղ թողեք ևս 10 ր։ Եվ ահա անմահական ընթրիքը պատրաստ է։

Հավատացնում ենք, որ այն անչափ համով է ստացվում և ցանկություն է լինում կրկին ու կրկին պատրաստել։ Անուշ լինի։