«Սյունիքը հենց հիմա կտրվում է և դա ոչ մեկին հետաքրքիր չի․․․»․ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է


Արդեն օրեր շարունակ Ադրբեջանը փակել է միջպետական ճանապարհը, որի արդյունքում այսօր Իրանից բեռներ տեղափոխող մեքենաները փաստի առջև են կանգնել։ Բանակցություններ են ընթանում ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև։

Այս իրավիճակի վերաբերյալ այսօր «Սյունիքը հենց հիմա կտրվում է երկրից և դա ոչ մեկին հետաքրքիր չէ» վերտառությամբ գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը և փորձել բոլորի ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների վրա, որոնք աղետալի են։ Նա գրել է, որ այսօր Սյունիքը դանդաղորեն կտրվում է Հայաստանից և դրան ուղղված լուրջ քայլեր ոչ ոքի կողմից չի կատարում։

Ալիևը Բաքվից հոխորտում է և նրան արժանի պատասխան Հայաստանից չի հնչում և այլն։ Գորիս-Կապան ճանապարհի փակումը որոշ գյուղերում հումանիտար աղետի է հասցրել․ բնակիչներին հաց հասցրել են ռուս խաղաղապահները։

Զոհրաբյանը նշում է՝ Իրանից բեռներ տեղափոխող մեքենաներն արդեն անցնելու են Տաթևի ոլորաններով, որը հաճախ անհնարին է լինելու։ Մի շարք գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը կտրվել են երկրից և փաստացի «գերեվարվել»։

Որոշ օգտատերեր հանդիմանել են Զոհրաբյանին՝ նշելով, որ բարդացնում և ծանր է ներկայացնում, իրականում պատճառներն այլ են, իսկ որոշ օգտատերեր էլ ափսոսել են, որ տիկին Զոհրաբյանն այլևս խորհրդարանում չէ և կարևոր թեմաները բարձրաձայնում է միայն համացնացում և սակավ ուշադրության արժանանում։ Նաիրա Զոհրաբյանը դեռ օրեր առջաջ առաջիններից մեկն էր, որ ահազանգեց վերոնշյալ տեղեկատվությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: