Հայ հայտնիների շարքերում գնվող գեղեցիկ զույգերից մեկն էլ Գոռ Եփրեմյանն ու Էլենն են։ Նրանց համացանցային տիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և հիանում գեղեցիկ զույգով։
Թե՛ Գոռը, թե՛ Էլենը բավականին ակտիվ են և ամենօրյա պարբերականությամբ ցույց են տալիս իրենց առօրյան և կյանքի ուշագրավ մանրամասները։ Գոռ Եփրեմյանը երբեմն էլ զվարճալի հրապարակումներով է հանդես գալիս։
Եվ ահա Գոռը հերթական զվարճալի հրապարակումն է կատարել։ Նա օրը սկսել է հայկական համեղ խաշի համտեսմամբ։ Խաշի ճաշակման ընթացքից երգիչ, դերասանը հրապարակում է կատարել, որտեղ դիմել է սիրելիին՝ Էլենին։
«Սխտոր եմ կերել, էսօր տենալ չկա»,- հոլովակին կից գրել էր Գոռը և նշել սիրելիին։ Էլենը մշտապես նշում է, որ սիրելիի հետ ամեն օր են հանդիպում։
Հրապարակումը օգտատերերին բավականին զվարճացրել է։ Այս մասին պատմող տեսանյութը և երգչի հրապարակած հոլովակն առաջտարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։