Սիրուն Մինասը մայր է դարձել


Գեղեցկուհի բժշկուհի և «Women’s Club»-ի անդամ Սիրուն Մինասը մայր է դարձել․ ծնվել է նրա և ամուսնու՝ Ռաֆայել Վարդանյանի առաջնեկը։ Հայտնի չէ բալիկի սեռը, քանզի ծնողները որոշել էին այն նախապես չիմանալ։ Հայտնի է միայն, որ Սիրունը չի մասնակցում «Women’s Club»-ի՝ վերջին օրերին ընթացող նկարահանումներին հենց այդ պատճառով։

Հիշեցնենք՝ հայուհի Մինասը հիանալի է տիրապետում հայոց լեզվին։ Գեղեցկուհու հայրը կիսով հայ է, մայրը՝ նիգերուհի։

Սիրունն ամուսնացել է անցած տարի՝ հայ ավանդական ոճով՝ եկեղեցում։ Գեղեցիկ հարսանիքից մեկ տարի անց էլ զույգը ծնող է դարձել՝ լույս աշխարհ բերելով փոքրիկ հրաշքի։

Նրա ծնողները ծանոթացել են հոր՝ Հնդկաստանից Նիգերիա մեկնելու ժամանակ, երբ վերջինս բժշկական առաքելություն էր կատարում։ Մինասը Նիգերիայում է ծնվել, իսկ հինգ տարեկանում արդեն հայաստանյան հող են եկել։ Նախ Մեղրիում են ապրել, ապա Երևան տեղափոխվել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!