Սիմֆերոպոլի օդանավակայանն այսուհետ կկրի Հովհաննես Այվազովսկու անունը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիր է ստորագրել: Այդ հրամաձայնագրի համաձայն Ռուսաստանում գտնվող Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանափոխվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:
Ռուսաստանի նախագահի ստորագրած այդ համապատասխան հրամանագրում հստակ նշված է.
«Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին»:
Այս փաստաթղթում նաև թվարկված անունների ցանկում նշվում է.
«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին տալ Հ.Կ. Այվազովսկու անունը: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից»: