Սիլվա Հակոբյանի դուստրը պատմում է, թե որքան քաղցած է․ զվարճալի տեսանյութ


Սիլվա Հակոբյանը իր սոցհարթակում գրեթե ամեն օր ներկայացնում է  դստեր՝ փոքրիկ Միլայի ամենօրյա արկածները։ Միլան հասցրել է սիրվել երգչուհու երկրպագուների կողմից։

Եթե մեկ օր Սիլվան ցույց չտա դստերը, հետևորդները սկսում են հանդիմանել նրան։ Իսկ Միլային կարծես թե անչափ դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում և տեսախցիկից բնավ չի խուսափում։

Երջանիկ մայրիկը փոքրիկի համար կազմակերպում է պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր, որոնք էլ սիրով հանձնում է երկրպագուների գնահատանքին։

Վերջերս էլ Միլայի կնքման արարողություն են կազմակերպել։ Սիլվայի դստեր կնքահայրը Ռուսաստանում հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն է, ով Սիլվայի ընտանիքի ընկերն է։

Իսկ այսօր Սիլվան մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ դուստրը իր թոթով, քաղցր լեզվով պատմում է, թե որքան  քաղցած է և սպասում է, թե երբ կբերեն պիցցան։

Տեսանյութին կից Սիլվան գրել է․ «Բազմաթիվ հետևորդներիս խնդրանքով»։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!