Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը սեպտեմբերի տասնյոթին երկրորդ անգամ մայրացավ։ Երգչուհին անմիջապես հայտնեց այդ մասին և պատմեց, թե որքան երջանիկ է այդ կարևոր իրադարձությամբ։

Այնպես ստացվեց, որ փոքրիկը՝ Սառան, լույս աշխարհ եկավ Հայաստանի համար հերթական ծանր կորուստներից հետո։ Փոքրիկին անվանակոչել է ավագ քույրիկը՝ Միլան։

Երգչուհին նշել էր, որ հայի շատ ծնունդներով մենք պետք է հաղթենք թշնամուն։ Հենց առաջին իսկ օրվանից Սիլվա Հակոբյանը չի թաքցրել փոքրիկի դեմքը և լույս աշխարհ գալուց անմիջապես հետո արված լուսանկարով սիրով կիսվել էր։

Եվ ահա օրերս երջանիկ մայրիկը ֆոտոնկարահանում է կազմակերպել իր երկու աղջիկների համար և ընթացքից մի քանի կադրեր ցուց տվել։ Փոքրիկն այնքան անուշիկ է։ Կադրերից մեկում էլ կարելի էի տեսնել Միլային՝ սիրագորով հայացքով քույրիկին նայելիս։

Փոքրիկներին խաղաղ մանկություն ենք մաղթում։ Երգչուհու հրապարակման մասին մանրամասները առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։