Սիլվա Հակոբյանի ու Նորայր Մանուկյանի համար այս օրը օրացույցում ամենաերջանիկն է։ Նրանք այսօր տոնում են իրենց դստեր՝ Միլայի երկրորդ տարեդարձը։

Փոքրիկ Միլան ասես հրեշտակ լինի։ Այս հրաշք փոքրիկին արդեն ճանաչում են բոլորը։ Սիլվայի երկրպագուները նրան անչափ սիրում են և երգչուհու յուրաքանչյուր հրապարակում՝ կապված փոքրիկի հետ, մշտապես արժանանում է մեծ ուշադրության։

Միլայի տարեդարձին ընդառաջ՝ երգչուհի մայրիկը դստեր հետ ֆոտանկարահանում է կազմակերպել և ներկայացրել հայկական ազգային հագուստներով նոր ֆոտոշարքը։

Պետք է նկատել, որ հայկական տարազը մայրիկին և դստերը անչափ շատ է սազում։

Սիլվա Հակոբյանը հանրայնցնելով դստեր հետ համատեղ լուսանկարները՝ կից գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»։ Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները շնորհավորել են Միլային և անկեղծ ու ջերմ բարեմաղթանքներ հղել։

Իսկ շաբաթներ առաջ ծնողները կազմակերպել էին Միլայի մկրտման արարողությունը։ Փոքրիկի կնքահայրը հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն է։