«Սեր տարածենք»․ Անահիտ Կիրակոսյանի հուզիչ գրառումը և լուսանկարները


Նրբադեմ դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը մշտապես գեղեցիկ լուսանկարներով ուրախացնում է իր հետևորդներին։ Նա դրանք ուղեկցում է խորիմաստ մակագրություններով՝ էլ ավելի մեծ սեր վայելելով։

Այսօր ևս գեղեցկուհին հրաշալի նկարներ է զետեղել՝ ուղեկցելով պայծառ մակագրությամբ՝ «Բարի լույս …աշխարհ… Սեր տարածենք»։

Իրապես, Անահիտի բոլոր լուսանկարները սեր են տարածում հատկապես մեր չքնաղագեղ բնության նկատմամբ։ Բարդ է պատկերացնել ավելի գեղեցիկ որևէ վայր մեր երկրում, քան Անահիտի ընտրած բնապատկերները։

Անահիտը շատ է սիրում ազատ օրերը բնության գրկում վայելել և իր էմոցիաներով կիսվել հետևորդների հետ։ Լուսանկարում նա այնպիսի տեսք ունի, կարծես այս բնապատկերի տիրուհին է։ Ձեռքերը պարզած վայելում է իր հարստությունը։ Իրապես, անչափ զմայլիչ պատկեր է։

Նա այնքան լավ է փոխանցում էմոցիաները, կարծես այդ բլրին մենք կանգնած լինենք՝ զգալով մեջքին ու դեմքին փչող զով քամին՝ ազատության խորհրդանիշը։


Понравилась статья? Поделиться с друзьями: